Բաժիններ՝

Բուդաղյանների տունը խուզարկել են. armtimes.com

armtimes.com-ի հետ զրույցում Արա Բուդաղյանի աները՝ Ռոբերտ Հակոբյանը հաստատել է այն տեղեկությունները, որ Բուդաղյաններին պատկանող տներում խուզարկություններ են արվել Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) դեմ մահափորձի գործով հարուցված քրգործի շրջանակներում: Հարցին, թե ի՞նչ են փնտրել Բուդաղյանների տանը, Հակոբյանը չի կարողացել պատասխանել՝ նկատելով, որ մանրամասների չի տիրապետում: Ըստ նրա՝ իր փեսան՝ Արա Բուդաղյանը եւ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը աշխատանքի են և Գորիսում չեն:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն տարածել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացրած անձնավորության ֆոտոռոբոտը՝ խնդրելով, որ ճանաչողները զանգահարեն ԱԱԾ: Մայիսի 20-ին կրակահերթ էր արձակվել Լիսկայի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին ինքը, վարորդը եւ օգնականը: Կրակոցներից ոչ ոք չէր տուժել. հայտնաբերվել էր 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ: Սույն գործը Դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեից փոխանցել է ԱԱԾ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս