«Մենք ոչինչ չգիտենք, չգիտեինք անգամ, որ մենք դիմելու էինք, որ ներգրավեին մեզ որպես տուժողի իրավահաջորդ, մենք մեր վշտի մեջ տապակվում էինք, հիմա ներգրավված ենք: Են օրը քննիչի հետ հանդիպեցինք, ինքն ասաց, որ մեզ փաստաբան կտրամադրեն: Մի քանի օր լուռ էին, երեկ ուշ երեկոյան փաստաբանների պալատից զանգեցին կանչեցին ու ասացին, որ մեր գործը պաշտպանելու են պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Թամարա Պողոսյանը: Նրանց մենք չենք ճանաչում, դեռ չենք հանդիպել, բայց ասացին, որ ուրիշ փաստաբան էլ եթե ուզենք, կարող ենք վերցնել»:
Երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենան:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ապրիլի 10-ին՝ վերադարձվել Հայաստան:
Հունվարի 31-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցում` սպայական հանրակացարանի 1-ին հարկում:
Գաղտնի քվեարկության արդյունքում Լազար Եսայանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 52 մարդ, 9-ական ձայներ են ստացել մյուս երկու թեկնածուները՝ Մարինա Մարգարյանը և Լևոն Անդրեասյանը։ 2 ձայն անվանվեր է ճանաչվել, իսկ երեք մարդ էլ բոլորին դեմ է քվեարկել։
Ես ինչպես հարիր է զինվորականին, սպասում եմ ադրբեջանական կողմի հրավերին, որտեղ նրանք պետք է ինձ հիմնավորեն ԱԹՍ-ի հետ կապված իրենց պաշտոնական վարկածը:
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
«Սիրելի աղջիկներ, եթե այսօր երազում եք ձեզ մի բաժակ ջուր բերեմ, ապա իմացեք. եկել եմ ձեր գիտելիքների ծարավը հագեցնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հունվարի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց գործնական պարապմունքների 2015 թվականի պլանով նախատեսված առաջին հանդիպումը տարածքային բաժինների պետերի հետ:
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո, անցնող երկուս ու կես շաբաթների ընթացքում հարցականները նվազելու փոխարեն ավելանում են: Արդյո՞ք ինչ-որ մեկն օգնել է Վալերի Պերմյակովին կամ ուղորդել նրան, նա որպեսզի կարողանա անարգել տեղաշարժվել քաղաքում:
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դեռ չեն տարել դեպքի վայր. այսինքն՝ քննչական փորձարարություն դեռ չի իրականացվել:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հունվարի 30-ին հանդես է եկել 2014 թվականի աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային:
Հունվարի 30-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցում` «Մերգելյան ինստիտուտի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը հարվածել է ծառին, ծառը շրջվել է մոտակա խանութի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Հունվարի 29-ին՝ ժամը 12:45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Կիևյան» կամրջից աղջիկ է ընկել ջրի մեջ և ողջ մնացել:
Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու դեպքի առթիվ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 17.13-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:
Ավետիսյանների ընտանիքի սպանությունն հենց այն դեպքն է, որում անհրաժեշտ է երկու կողմերի առավելագույն մասնակցությունը. եւ՛ Հայաստանի, եւ՛ Ռուսաստանի: Որքան էլ ցանկալի է խուսափել զգացմունքների արտահայտումից, այս սարսափելի հանցագործության հետաքննության դեպքում, առաջին տեղում դրված է միմյանց հանդեպ երկու կողմերի վստահության հարցը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի և քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անց է կացրել քննարկում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության լուսաբանման, օպերատիվության և այդ օրերին տեղական և երևանյան լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ:
Հունվարի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բնակարանից գումար գողանալու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նարեկ Գ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում»:
Քննարկումների արդյունքում մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը:
Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողության ժամանակ Դուք ուշադրությամբ լսում էիք Հռչակագրի դրույթները, որոնք հստակ պարտավորություն են սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև՝ հետապնդել հայ դատը և հասնել արդարության վերականգնմանը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Նախօրեին «Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող «1915» ֆիմի մասին: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին: