Բաժիններ՝

Քաղաքացին տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 17.13-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:

Քիչ առաջ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ պարզվել է քաղաքացու ինքնությունը. քաղաքացի Ս. Թ.-ն (ծնվ. 1989թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում (հաշվառված է հոգեբուժական կլինիկայում) փորձել է 6-րդ հարկի պատուհանից ցած նետվել, ինչը կանխվել է տեղի ուժերով:

Մինչ շտապօգնության հոգեբուժական բրիգադի ժամանելը` Ս. Թ.-ն գտնվել է ոստիկանների և փրկարարների հսկողության ներքո, այնուհետև տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031