«Եթե Պերմյակովին մեղավոր ճանաչեն, նա պետք է դատապարտվի և իր պատիժը կրի Հայաստանում»
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին «Ասպարեզը» զրուցել է Բիշքեկում գտնվող «Ռազմավարություն Արեւելք-Արեւմուտք» վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, Կիրգիզիայում ռուսական ասոցիացիայի մերձսահմանային համագործակցության ներկայացուցիչ Դմիտրի Օռլովի հետ:
-Պարոն Օռլով, ի՞նչ եք կարծում, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությամբ հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը պետք է զբաղվի:
-Ավետիսյանների ընտանիքի սպանությունն հենց այն դեպքն է, որում անհրաժեշտ է երկու կողմերի առավելագույն մասնակցությունը. եւ՛ Հայաստանի, եւ՛ Ռուսաստանի: Որքան էլ ցանկալի է խուսափել զգացմունքների արտահայտումից, այս սարսափելի հանցագործության հետաքննության դեպքում, առաջին տեղում դրված է միմյանց հանդեպ երկու կողմերի վստահության հարցը:
Այն դեպքում, եթե գործի հետաքննությունն իրականացնի մեկ կողմը, երկրորդ կողմն առաջինին կարող է կասկածել կանխակալության մեջ: Սա՝ առաջին դեպքում: Կա նաեւ երկրորդը. այն տարօրինակությունները, որոնք ձեռք է բերել այս գործը հենց սկզբից: Հենց այդ տարօրինակություններն էլ երկու կողմի համար ամենալուրջ պատճառներն են, որպեսզի այս գործով միասին զբաղվեն:
-Որտե՞ղ պետք է դատեն Պերմյակովին, եթե ապացուցվի, որ հանցագործությունը նա է կատարել:
-Գիտե՞ք, երբ ես ծառայում էի Արեւմտյան զորքերի խմբում (նախկին սովետական զորքերի խումբը, որը գտնվել է Գերմանիայում), մեզ մոտ մի հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ: Զինվորներից երկուսը տեղի բնակիչներից մեկի հանդեպ ծանր հանցագործություն գործեցին: Վերադառնալով հետաքննության հարցին, ասեմ, որ այն իրականացվում էր համատեղ՝ գերմանական ոստիկանության եւ բանակի դատախազության կողմից, որը պատկանում էր կայազորին:
Դատն ընթացավ Գերմանիայում եւ այդ զինծառայողներն իրենց պատիժը կրեցին հանցագործության իրականացման վայրում: Այնպես որ, ոչ մի բան պետք չէ հորինել:
Եթե Պերմյակովին մեղավոր ճանաչեն, նա պետք է դատապարտվի եւ իր պատիժը կրի Հայաստանում՝ հանցագործության կատարման վայրում: Համենայնդպես, ԽՍՀՄ տարիներին այդպես է եղել: Պատահական չեն ասում, որ բացի օրենքից, նաեւ արդարություն պետք է լինի:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: