Բաժիններ՝

52-ամյա տղամարդը «Օդնոկլասնիկիում» հրապարակել է նախկին սիրուհու կիսամերկ նկարները

Դատարան է ուղարկվել 52-ամյա տղամարդու դեմ հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 5 տարի մի կնոջ հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ, որի ընթացքում իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է նրան կիսամերկ վիճակում` պայմանով, որ հետագայում կջնջի, սակայն հետագայում դրանք ներբեռնել է «Օդնոկլասնիկի» կայքում:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով` անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս