Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով։
Ավտովթար Գյումրու Մուսայելյան փողոցում: «Ֆոլկսվագեն» մակնիշի մեքենան միանգամից 4 ավտոմեքենայի է բախվել՝ բոլորին պատճառելով նյութական վնաս և շարքից դուրս է եկել:
«Ես չեմ փակել, ես ինչ գործ ունեմ, ժողովուրդն ինձ զոռով ա բերել, եկան` ձեռներիցս բռնած բերեցին, ես էլ չեմ կարա իրանց կողքին չկանգնեմ»:
«Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենի դեմ բողոքող բուժքրոջ և հանրությանը «ՀՀԿ տատիկ» անվամբ հայտնի կնոջ միջև վեճ է բռնկվել, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին։
Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օծման 15-ամյակին նվիրված միջոցառումը։ Ինչպես պատմեցին «ՉԻ» աղբյուրները, դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Գյումրեցի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականունով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին։
«Samsung»-ի հայաստանյան ներկայացուցչության գործարար հարաբերությունների զարգացման մասնագետ Ստեփան Ենոքյանը 168-ի հետ զրույցում ասաց, որ մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային սարքավորումներով՝ էլ. Գրատախտակ, նոթբուքեր, պլանշեթներ (Samsung LED LFD Display Touch Overlay Accessories` 75.4 անկյունագծով, 6 կետի ճանաչման հնարավորությամբ, 30 Galaxy Tab Tablet, 15 Notebook Core i5 Ռ.Մ.):
«Հայկական ժամանակի» ունեցած տեղեկությունների համաձայն վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն՝ փոխանցել է այն «Նաիրիտին»։
Ես մինչև 95 թվականը ապրել եմ այդ ինքնապաշտպանական տարածքներում, իսկ 95-ից հետո մինչև 2000 թվականը ընտանիքիս հետ ապրել եմ զորամասի տարածքում և Հայաստան եմ եկել 10-15 օրով, այն էլ տարվա մեջ 1 անգամ, իսկ էդ ժամանակ իմ գործն էլ էն էր, որ դրանց հանկարծ ոչ մեկ չվնասի, չնեղացնի: Որովհետև մենք հարյուրավոր գերիներ և դիակներ ունեինք իրենց մոտ ու մինչև այսօր էլ ունենք, մեր զոհված ընկերների դիակները պետք է փոխանակեինք և հանձնեինք հարազատներին:
«Մալաթիա» բժշկական կենտրոնում առանց ձեռքերի եւ ոտնաթաթի ծնված բալիկը այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 10.10-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
2014թ. հոկտեմբերի 3-ին`ժամը 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հանրապետության 67 շենքի տարածքից հափշտակել է Վ.Ղռաթյանին պատկանող «Իդեալ» մակնիշի հեծանիվը՝ 240.000 դրամ արժողության:
Նոյեմբերի 6-ին, ժամը 07.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Հայաստանում եւս անց է կացվելու սիրված դերասանուհու հոգեհանգստյան արարողությունը: Առաջիկա օրերին պարզ կլինի հոգեհանգստի օրը, վայրը եւ ժամը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Նրա երկարամյա և նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 05.11.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված 8 քաղաքացիներից 7-ը ազատ են արձակվել:
Նոյեմբերի 4-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա կին։
Թե ինչ կառուցվածքային փոփոխությունների մասին է խոսքը, Արմեն Աշոտյանը չհայտնեց` հորդորելով սպասել մինչեւ նոյեմբերի 6-ը` կառավարության հերթական նիստը: «Ճիշտ կլինի, որ այդ մասին իմանաք վաղը` նիստի ժամանակ»,- ավելացրեց նա:
«Տղես դպրոց էլ չի գնացել, մեկուսանում է անընդհանտ: Գրել-կարդալ չգիտի, հոր հետ ամեն օր գնում է քաղաքային աղբանոց, որ հավաքած շշերի գումարով կարողանանք գոնե հաց ու ծխախոտ առնենք: Ես էլ շատ ժամանակ գնում եմ սրա-նրա տուն՝ մի կտոր հաց ուտելու համար: Շաքար ունեմ, երբեմն ուժասպառ եմ լինում: Հացն էլ պարտքով ենք առնում, հետո թոշակ ենք ստանում ու պարտքերը փակում: Հագիս շորերն էլ է աղբանոցից բերված, հնար չունենք առնելու»:
Դրանք շարժել են աղբանոցից տարբեր իրեր հավաքողների հետաքրքրությունը, իսկ այնուհետ նաև գումար վաստակելու աղբյուրի վերածվել՝ 1 կիլոգրամը 50 դրամով վաճառելու միջոցով:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպմանը, եւ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է միջնորդել, որպեսզի նրանք հանդիպեն, Հովիկ Աբրահամյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես կարծում եմ, որ երկու քաղաքական ուժերի ղեկավարներին միջնորդել պետք չէ հանդիպելու համար, իրենք իրենց խնդիրները կքննարկեն»:
Նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Հրանտ Ս.-ն:
Նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, ապօրինի ծառահատման 2 դեպքից՝ 1-ը:
Կյանքից հեռացավ մեր պետական ու քաղաքական կյանքում նշանակալի հետք թողած մի գործիչ, ով, տասնամյակներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու տարբեր պաշտոններ, մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց իր երկրին՝ երբեք անտարբեր չլինելով նրա ճակատագրի հանդեպ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 3-ին բաժին էին հրավիրել 1958 թ. ծնված Խաչիկ Ա.-ին: