Տեսանյութում երեւում է, թե ինչպես շինարարության մեջ ընդգրկված բանվորը ոստիկաններին ասում է, որ վերջիններս նախկինում իրենց պատվիրել դադարեցնել շինարարությունը, որ այդ կառույցում գողություններ են եղել, սակայն ոստիկաններին դա չի հետաքրքրել:
2014 թ. հոկտեմբեր ամսին ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 320 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 32 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 417 քաղաքացի:
«Շիրակ կենտրոն»-ը ներկայացնում է տնակային ավաններում, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների բարեգործական շրջայցերի ընքացքում Նարեկ Թումասյանի կողմից կատարած լուսանկարների ծաղկաքաղը:
Հոկտեմբերի 31-ին Արգավանդ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող տնամերձ հողամասից գողացել են մոտ 2.000 կգ խաղող` պատճառելով մեկ միլիոն դրամի նյութական վնաս:
168.am-ի հետ զրույցում այսօր փորձագետը՝ պարզաբանելով իր այս հայտարարությունը, ասաց. «DDoS-ների խնդիրն այն է, որ իրենք շատ հաճախ անհասկանալի են, որովհետև դու չգիտես` ով է պատվիրել և որտեղից են գալիս: Այսինքն` ամբողջ աշխարհից գալիս են հարձակումներ և դու չես էլ կարղ իմանալ, թե ով է և որ կողմից է հարձակվում: Սա ճապոնական IP-ներից էր, բայց չեմ կարծում, որ ճապոնացիները նման միտում ունեն: ավելի շատ փորձնական, կետային, ստուգող հարձակում էր»:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը նախատեսում է երկաստիճան դատական համակարգի անցնելու դրույթ: Լրագրողներն այսօր ՀՀ վճռեաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է նա վերաբերում այդ փոփոխություններին:
Նոյեմբերի 2-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Միքայել Գ.-ին:
Լրագրողներն այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից հետաքրքրվեցին՝ արդյոք անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ Սերժ Սարգսյանը հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել, և ի՞նչ ազդեցություն է դա ունեցել դատարանի վրա:
«Աշխատում ենք, բայց անգամ այդ վառելիքի փողը չունենք, որ տանք, ստիպված մեծամասնությունն ընկել է վարկերի տակ: Վատ է գյուղի վիճակը: Իսկ այս պետությանը ես պետություն չեմ կարող համարել, գոնե սեփական ժողովրդին աշխատանքով ապահովեին, կարողանային աշխատել, ապրել»:
Հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 1974 թ. ծնված Ֆայզո Խ.-ն:
Շաբաթներ շարունակ Ալավերդու Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածի 18-րդ շենքի բակը կոյուղաջրերով է լցված:
Նույն օրը Մարինե Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ բերման և անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություններ կազմելիս դրանցում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի աշխատակիցները խուզարկություն են կատարել Աղավնատուն գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Շմավոն Շ.-ի տանը:
Շատ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են դեռևս շարունակում են պայքարել՝ «Սևազգետ մայրեր», «Դուրս մեր գրպաններից», հղի կանանց նպաստների նոր օրենքի դեմ շարժում, բռնության ենթարկված կանանց իրավուքների պաշտպանության ակցիաներ, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության դեմ շարժում և վերջապես Շանթ Հարությունյան և ընկերներ՝ «Արժեքների հեղափոխություն»:
Հարցին՝ վարչապետը կառավարության վերջին նիստում ասաց՝ հղիները պետք է չտուժեն, կարո՞ղ ենք ակնկալել, որ ինչ-որ բան փոխվի, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Հույս ունենաք: Չեռնոմիրդինան լավ բան էր ասում՝ «хотелось как лучше а получилось как всегда»: Մենք էլ ենք ուզում, որ լավ լինի, բայց սովորաբար ստացվում է այնպես, ոնց ստացվում է: Լավ կլինի, որ ժողովուրդը չտուժի»:
Կոմիտեից 168.am-ին փոխանեցեցին, որ Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգը ստացվել է հոկտմբերի 25-ին, ժամը 23:20-ին, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի Անի Դավթյանը, ով հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05 հիվանդանոցում մահացել է:
«Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, տգետը՝ սեփական սխալների վրա, հիմարը՝ ոչինչ երբեք չի կարողանում սովորել: Սա հերթական օրինակն է նրա, որ կառավարության չինովնիկները չեն կարողանում հասկանալ, որ հանրային շահերի հետ առնչվող բոլոր օրինագծերը պետք է նախ անցնեն հանրային քննարկումներ»,- այս տեսակետն այսօր հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծի մասին:
Երեկ` նոյեմբերի 2-ին դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի «ՌԻՈ» գիշերային ակումբում, որտեղից ծեծի մասնակցիներից մեկին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՀՀ ԱՆ ՔԿՀ այլընտրանքային պատիժների կատարման Ավան և Նոր Նորք բաժանմունքի աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Էդուարդ Հ.-ն:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով «Մալաթիա» բուժկենտրոնում առանց ձեռքերի ևոտնաթաթի լույս աշխարհ եկած նորածնի աղմկահարույց դեպքին, ասաց. «Ցավոտ դեպք է եղել, արատներով երեխա է ծնվել: Դա արտառոց իրավիճակ է, անշուշտ: Համապատասխան քննարկում է լինելու այս շաբաթ նախարարությունում»:
Աբովյանում ինքնասպանության փորձ է կատարել 15-ամյա մի աղջիկ։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերրի 31-ին: Աղջիկն «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «դեղորայքային սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝նոյեմբերի 3-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, Երևանի Աբովյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հիմա Արդարադատության նախարարությունը պատրաստում է նոր նախագիծ՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ : Բայց մի կետ կա, որը շատ վիճելի է: Այսինքն՝ կան տվյալներ, որոնք չպետք է պաշտպանվեն: Ընդհանրապես, անձնական տվյալ համարվում է այն տվյալը, որով կարելի է մարդուն իդենտիֆիկացնել, այսինքն՝ այդ տվյալն իմանալով՝ կարող ես հասկանալ, թե դա ով է: Կարծում եմ՝ մարդու անուն-ազգանունը, հասցեն և ծննդյան թիվը մարդուն իդենտիֆիկացնող տվյալներ են: Բայց, ցավոք սրտի, ըստ նույն այդ նախագծի՝ դա չի համարվում պաշտպանվող տվյալ:
Լևոն Թոքմաջյանի խոսքով՝ Քաղաքաշինական կամ գեղարվեստական խորհուրդը զուտ խորհրդատվական կազմակերպություն է, և իրենք ինչ-որ բան պարտադրելու կամ անելու իրավունք չունեն. «Որոշումները կայացվում են վերևներում, իսկ մենք՝ որպես արվեստագետներ, գնում նայում ենք ու մեր խորհուրդն ենք տալիս քանդակագործին: Այստեղ զավեշտալի մի իրողություն կա. կա Նժդեհի հրապարակ, բայց կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը: Ինձ թվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը կարծում է, թե Գարեգին Նժդեհը նա է, քանի որ ոչ մեկը ո՛չ Սուրեն Սպանդարյանին է տեսել, ո՛չ էլ Գարեգին Նժդեհին: Որքանո՞վ է դա ճիշտ»:
Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 13:00-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Սիսիանի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում վերջերս հղի կին է մահացել:
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբեկյան փողոցի թիվ 29ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկակրարների օգնությունը: