Երևանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հատուկ խորհրդատուն վրաերթի է ենթարկել «Յուքոմ»-ի աշխատակցուհուն. shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց ԱՄՆ քաղաքացի, 43-ամյա Ջեֆրի Փարեթչանը իր վարած Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված անցումով անցնող Երևանի բնակիչ, 48-ամյա Գայանե Գյոզալյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է և վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Ջ. Փարեթչանը աշխատում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում` որպես հատուկ խորհրդատու, իսկ վրաերթի ենթարկված Գ. Գյոզալյանը` «Յուքոմ» ՍՊԸ-ում` որպես օպերատոր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: