Առյուծի կողմից հարձակման ենթարկված երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում է

Երեկ Երևանի կենդանաբանական այգուց «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր տեղափոխված 35-ամյա երիտասարդը , ով առյուծի կողմից հարձակման ենթարկվելու արդյունքում վնասվածք էր ստացել, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիվանդանոցից 168.am-ին տեղեկացրեցին, որ նրա վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ երիտասարդը երեկ վիրահատվել է, դաստակի վրա՝ բազկի շրջանում պատռված, քրքրված վերքեր են եղել, այժմ ամեն ինչ նորմալ է:

Նշենք, որ ըստ shamshyan.com-ի, երիտասարդը հիվանդանոց տեղափոխվել էր ժամը 19:00-ի սահմաններում, հարձակման էր ենթարկվել առյուծին կերակրելու ընթացքում, ինչի հետևանքով վնասվել էր ձախ ձեռքը:

Տեսանյութեր

Լրահոս