
Նոր ջրագծերը Գյումրիում նոր խնդիրներ են առաջ բերել

Tsayg.am-ը գրում է. Նոր ջրագծերը Գյումրիում նոր խնդիրներ են առաջ բերել: Որոշ թաղամասերի բնակարաններ ներկա պահին ողողված են ջրով: Պատճառն ըստ բնակիչների, շարքից դուրս եկած նոր ջրատար խողովակներն ու հին կոյուղագծերն են: Խնդիրների վերացման համար նրանք դիմել են Շիրակջրմուղկոյուղի ՓԲԸ պատասխանատուներին: Կառույցից հարցի լուծման խոստում է եղել: