Նրան ցանկանում են նշանակել Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդու՝ Արման Բաբլոյանի փոխարեն, որն այս տարվա հունվարին հրաժարական էր ներկայացրել։ Ի դեպ, Գագիկ Միրիջանյանը ևս համարվում է «պապայի տղա». երիտասարդի առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել հայրը՝ վիրաբույժ Մուշեղ Միրիջանյանը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ավտոմեքենաների ներկրման աճը պայմանավորված է նրանով, որ ԵՏՄ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:
Երեկ ժամը 19:55-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն:
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
Վայրէջքի մասին որոշումը կայացրել է օդանավի հրամանատարը:
2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 17546 հանցագործություն՝ 2013 թվականի 18333-ի դիմաց։ Հանցագործությունների թիվը տարվա կտրվածքով նվազել է 787-ով կամ 4,3%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Մինչ Վահանին հանդիպելը կարծում էի, որ դասական ծրագրավորողները վտիտ, մինուս 8 տեսողությամբ, ակնոցով, հյուծված տղաներ են: Բայց ամուսինս կորցրեց այդ կարծրատիպը: Պնդոտ, 100 տոկոսանոց տեսողությամբ, հումորի բացառիկ զգացումով և անալիտիկ ուղեղով կարգին տղա դուրս եկավ: Ես կարծում եմ, որ բոլոր ընտանիքներում մեկը պետք է հակակշռի մյուսին: Իմ խենթ, երբեմն էլ՝ հիստերիկ պոռթկումներին, մասնագիտական անկանոն ռեժիմին չէր կարող դիմանալ, օրինակ՝ շոու-բիզնեսի կամ արվեստի ներկայացուցիչ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վիճակը լավ է, նրան վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Բազմաթիվ ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են:
Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Արշակունյաց թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչուհի, 79-ամյա Ժ. Ս.-ն 5-րդ հարկից ընկել է և «Էրեբունի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել:
Խուզարկություն Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում: Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Փետրվարի 9-ին, ժամը 21.45-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 278/1 շենքի մոտից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գագիկ Թ.-ն:
Փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։
2014թ. նոյեմբերի 17-ին Սևան քաղաքի 40-ամյա բնակչուհին դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ իր 28-ամյա ծանոթն իրեն ծեծում է ու սպառնում է սպանել: Կնոջ հաղորդման հիման վրա՝ Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ`ՀՀ քրեական պրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների 1-ին մասով (ծեծը և սպանության սպառնալիքը):
Փաստաբանը նշել է, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել նաև հանցագործության իրական դրդապատճառը, շարժառիթը պարզելու ուղղությամբ
Անցած տարի Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Ճարտարապետի միջազգային օրը: Նախաձեռնությունը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանինն էր:
Օրեր առաջ Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը պաշտոնական նամակով տեղեկացվեց, որ Միլանի Ամբրոզիան Ակադեմիայի Գիտական խորհուրդն ընտրել է իրեն Մերձավոր Արևելքի Հայկական բաժնի ակադեմիկոս:
Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու ուղղությամբ:
«Չի կարելի անհեթեթությունը այն աստիճանի հասցնել, որ մարդիկ ծնվում են որևէ կուսակցության անդամ: Արտակը մեր քաղաքացին է, բոլորս էլ դատապարտում ենք: Արտակը որքան իրանց տղան ա, մի քանի անգամ ավելի շատ մեր տղան ա և մեր քաղաքացին ա»:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արամ Հ.-ն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Փետրվարի 2-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Երաևնի Լենիգրադյան փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոշումը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից, եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկայում կսկսի բաժանորդների հետ բնական գազի մատակարարման նոր օրինակելի ձեւով պայմանագրերի կնքման գործընթացը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Փետրվարի 9-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Գառնիկ Ե.-ին և 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Փետրվարի 11-ից 13-ը մեր հանրապետության շրջանների մեծ մասում, 14-ին և 15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին 12-ին առանձին վայրերում՝ զգալի:
Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկին է ներկայացրել կեղծ տեղեկանք, որ, իբր, աշխատանքային օրերին ինքն աշխատում է ՍՊ ընկերությունում՝ իր սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար: