Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած կինը հայտնել էր, որ փետրվարի 10-ին թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 11.000 դրամ, 1.100 ռուբլի, 2 դոլար, արծաթյա կախազարդ, սոցիալական քարտը և բանկային քարտ:
Վարույթն իրականացնողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Հայաստանում քաղցկեղով հիվանդները բժիշկներին առհասարակ ավելի շատ դիմում են քաղցկեղի 3-րդ, 4-րդ փուլերում: ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը հավատացնում է` եթե շատերը դիմեն 1-ին և 2-րդ փուլերում, բուժվելու հավանականությունը շատ ավելի կմեծանա: Այսօր ամբողջ աշխարհում վերջին 30 տարվա ընթացքում քաղցկեղի դեպքերը կրկնապատկվել են, և բացառություն չէ նաև Հայաստանը:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ: Ն
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Ա.Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստալու հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն դեպքի վայրում չի կատարվել: Այս մասին, ի պատասխան «168 Ժամի» հարցման՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:
«Պիտի արձագանքեմ քո կողմից արտահայտած այն մտքին, որը իր մեջ իմ հասցեին միայն թույն ու մաղձ էր պարունակում Մանվել, իբր ես զոհված իմ եղբորը թողել և փախել եմ կռվի դաշտից»:
Երեմ Սարգսյանի խոսքով` շատ հարցեր կան, որոնց պատասխանները հնարավոր է գտնել միայն դեպքի վայրի զննությունից: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը որոշ փորձաքննությունների արդյունքների արդեն ծանոթացել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
«Opel astra G» մեքենայով Խորենացի փողոցի 162 հասցեի դիմաց նա վրաերթի է ենթարկել համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Սարգիս Մուրադյանին, որը, հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չցալով՝ նույն օրը մահացել է:
«Ասում է՝ հորքուր, հիշո՞ւմ ես՝ ձեր տանը համակարգչով խաղում էի, որ մուրճով գլխիս էին խփում, ու ես կրակների միջից փախնում էի։ Բայց նման խաղ չի եղել, երեխան փաստորեն իր հետ կատարվածն էր պատմում»:
«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե «շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»:
Պարզվում է, որ Ռուբեն Գևորգյանին և նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել և դիրքերում հերթապահություն իրականացնել։ Գևորգյանին առաջարկել են իրենց հետ տարած սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաները, եթե ցանկանում են, թողնել զորամասում և վերադառնալ Երևան:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը փաստաբանների նկատմամբ: Օրերս «Նուբարաշեն» այցելած մի փաստաբան փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. փաստաբանի հետ հանդիպումից հետո կալանավորի մոտ հայտնաբերել են սղոց, ինչից եզրակացրել են, որ դա բերել է փաստաբանը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:
Տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանն օգնության կարիք ունի: Կյանքի ծաղկուն շրջանում, երբ նա գտնվում էր իր կարիերայի գագաթնակետում և հենց նոր էր ստեղծել ընտանիք և զավակ ունեցել, նրան հանդիպել է ահավոր հիվանդություն՝ արյան լեյկիմիա:
Տրնդեզը բնության զարթոնքի տոն է: Կրակը Արևի և Լույսի խորհրդանիշն էր: Տոնի գլխավոր նպատակն էր` կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը:
Զգուշացեք ավտոառևանգողներից. օգտակար խորհուրդներ ոստիկանությունից:
Մի քանի տարի առաջ, երբ Արաքսավան գյուղի բնակիչ Գարուշ Մկրտչյանը միացնում էր իր հողամասի արտիզանը, կարողանում էր գրեթե ամբողջ հողամասը ջրել, իսկ հիմա մի մարգը ջրում է թե չէ՝ ջուրն արդեն վերջացած է լինում: «Նասոսն աշխատում է, բայց ջուր չի բերում, մի մարգը կջրի, ու վերջ, ջուրը կվերջանա»,- ասում է գյուղացին:
Օտարերկրացիներին դանակի սպառնալիքով թալանած տաքսու վարորդին հայտնաբերեցին:
Ցավում եմ, որ առանց ծանոթանալու իմ գրքին՝ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ», (ՀՀ ԳԱԱ «Գիություն» հրատ., Երևան՝ հայ., անգլ., 2011; Ստամբուլ՝ թուրք., 2013), «վիրտուալ» եզրակացության էիք հանգել:
«Մենք վստահ էինք, որ ինքը նման բան չէր անի: Հետո երեխեն էլ զանգեց, ասեց՝ մամ ջան, քո թանկ արեւով եմ երդվում, էս սպանության գործի մեջ ես չկամ: Ասաց՝ ես էդ գործից տեղյակ չեմ, Հայկազի հետ շատ լավ ընկերներ ենք եղել, կոնֆլիկտ չենք ունեցել, լավ հարաբերություններ ենք ունեցել: Ինքն էլ էր զարմացած, ասում էր՝ ես չեմ հասկանում՝ ինձ ինչի՞ են բռնել»,- ասել է Իրինա Քալանթարյանը:
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում: Կատարողները հայտնաբերվել և կալանավորվել են:
Այսօր Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն է իրականացրել «Տէցի կրուգ» անունով հայտնի տարածքում։ Այդ հատվածում է գտնվում նաեւ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն,որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։
Փետրվարի 8-ին, ժամը 11.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ 1991 թ. ծնված Գնել Հ.-ն գիշերը բաց դռնից մուտք գործելով Կարճաղբյուր գյուղում գտնվող իր տուն:
Փետրվարի 9-ի երեկոյան 1975 թ. ծնված Սամվել Չ.-ն ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 8 շենքի մոտ ոմն Պոտո հանդիպել է իր որդուն` 2000 թ. ծնված Արամայիս Չ.-ին
Վճռաբեկ դատարանը որոշել է վարույթ չընդունել զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի և նրա պաշտպանի բողոքը վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաներում, էրեբունի փողոցի 18 հասցեի դիմաց տեղի է ունեցել ավտովթար։ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են վթարված մեքենաներին։ Նկատելով, որ ուղևորուհիներից մեկը վնասվածք է ստացել, ռադիոկապով շտապօգնության կանչ են ավել։
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 17 քաղաքացուց խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: