Բաժիններ՝

Հանցագործությունների թիվը նախորդ տարի նվազել է

2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 17546 հանցագործություն՝ 2013 թվականի 18333-ի դիմաց։ Հանցագործությունների թիվը տարվա կտրվածքով նվազել է 787-ով կամ 4,3%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը (սպանություններ, սպանության փորձեր, վնասվածք հասցնելու դեպքեր) կազմել է 4927։ 2013 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 200-ով։

Գրանցված հանցագործություններից 8367-ը բաժին է ընկնում Երևանին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս