Կինը նկարահանել է իրենց սեռական ակտն ու ցուցադրել տարբեր մարդկանց. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. 2014թ. նոյեմբերի 17-ին Սևան քաղաքի 40-ամյա բնակչուհին դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ իր 28-ամյա ծանոթն իրեն ծեծում է ու սպառնում է սպանել: Կնոջ հաղորդման հիման վրա՝ Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ`ՀՀ քրեական պրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների 1-ին մասով (ծեծը և սպանության սպառնալիքը):
Սակայն, գործի նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ են պարզվել, որոնց վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել, այս անգամ` հենց ոստիկանություն դիմած կնոջ նկատմամբ:
Պարզվել է, որ 40-ամյա կինը Սևան քաղաքի իր վարձակալած բնակարանում, առանց իր 28-ամյա զուգընկերոջ իմացության, գաղտնի նկարահանել է իրենց սեռական ակտը, այն զետեղել տեսաձայներիզների վրա և իր զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով այն ցուցադրել վերջինիս ընկերներին, մի քանի օրինակ էլ տարածել այլ անձանց:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: