Բաժիններ՝

ԼՂՀ ՊԲ-ում զինծառայողը մահացել է ծառայակցի արձակած կրակոցներից. armtimes.com

Երեկ ժամը 19:55-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրությունում:

armtimes.com-ի տեղեկություններով մահացած զինծառայող Տիգրան Սիմոնյանը մահացու հրազենային վիրավորումները ստացել է ծառայակցի արձակած կրակոցներից: Երկուսն էլ կոչումներով ավագ լեյտենանտ են:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս