Երևանի Լենիգրադյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Փետրվարի 2-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենիգրադյան փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի մահճակալին հայտնաբերել Շ. Շ.-ի (ծնվ. 1940 թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն