«Հորքուր, հիշո՞ւմ ես՝ ձեր տանը համակարգչով խաղում էի, որ մուրճով գլխիս էին խփում, ու ես կրակների միջից փախնում էի». հրկիզված 9-ամյա տղան հոգեբանական ծանր վիճակում է. news.am
Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած Աննա Բադալյանի որդու առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը։
«Երեխայի մոտ դրական դինամիկա կա, գիտակցական վիճակում է գտնվում: Մի քանի օրից կրկնակի համակարգչային տոմոգրաֆիա կանենք»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ երեխան անընդհատ հսկողության տակ է, առայժմ հիվանդասենյակ չի տեղափոխվել. «Միայն հայրն է երեխայի կողքին գտնվում, կերակրելու եւ այլ խնդիրներ կան, ուստի դեռ հիվանդասենյակ չի տեղափոխվի»։
Գագիկ Մանուկյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ 9-ամյա տղան ուղեղի վնասվածք է ստացել։
Տղայի հորաքույրը՝ Կարինե Նահապետյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան հոգեբանական ծանր վիճակում է գտնվում, մոր մասին էլ ընդհանրապես ոչինչ չի հարցնում։
«Ասում է՝ հորքուր, հիշո՞ւմ ես՝ ձեր տանը համակարգչով խաղում էի, որ մուրճով գլխիս էին խփում, ու ես կրակների միջից փախնում էի։ Բայց նման խաղ չի եղել, երեխան փաստորեն իր հետ կատարվածն էր պատմում»,- պատմեց Կարինեն։
Կարինե Նահապետյանը նշեց, որ շարունակվում են անծանոթների այցերը երեխային, նրան հիմնականում փափուկ խաղալիք են տանում ու սնունդ։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: