
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը կգա Գյումրի

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն «Ազդարար» լրատվականին փոխանցել է, որ փետրվարի 14-ին կայցելի Գյումրի: Փաստաբանը հանդիպելու է տուժողների հարազատների հետ, ինչպես նաև լինելու է դեպքի վայրում:
Երեմ Սարգսյանի խոսքով` շատ հարցեր կան, որոնց պատասխանները հնարավոր է գտնել միայն դեպքի վայրի զննությունից: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը որոշ փորձաքննությունների արդյունքների արդեն ծանոթացել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեմ Սարգսյանը մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն էր ներկայացրել: