Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն է իրականացրել ԲՀԿ-ական պատգամավորի տարածքում. «Ա1+»
Այսօր Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն է իրականացրել «Տէցի կրուգ» անունով հայտնի տարածքում։ Այդ հատվածում է գտնվում նաեւ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն,որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։ Այս մասին գրում է «Ա1+»-ը՝ հավելելով, թե ինչ նպատակով է իրականացվում այդ՝ զննություն իրականացնողներից պարզել չհաջողվեց։
«Նախաքննական գաղտնիք է»,- եղավ պատասխանը։ Միայն տեղեկացրին, թե զննությունն իրականացվում է ոչ միայն պատգամավորին պատկանող, այլեւ հարակից տարածքներում քրեական մի գործի շրջանակներում ։
Արդյո՞ք այդ կությունը կապ ունի «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ։ Մեզ չհաջողվեց պարզել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: