
Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո) և 150 ազատամարտիկների արգելվել է մտնել Արցախի որևէ զորամաս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի («Ծաղիկ Ռուբո») գլխավորությամբ առաջին գիծ մեկնած 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել մնալ ՀՀ ՊՆ որևէ զորամասում: Ինչպես հայտնի է՝ԲՀԿ-ին կից ստեղծված «Երդվյալ ազատամարտիկների» միության 150 անդամներ փետրվարի 9-ին հայտարարեցին, որ գնում են ԼՂՀ՝ առաջին գծում զինվորների կողքին հերթապահելու համար:
Պարզվում է, որ Ռուբեն Գևորգյանին և նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել և դիրքերում հերթապահություն իրականացնել։ Գևորգյանին առաջարկել են իրենց հետ տարած սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաները, եթե ցանկանում են, թողնել զորամասում և վերադառնալ Երևան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։