Տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանն օգնության կարիք ունի
Տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանն օգնության կարիք ունի: Կյանքի ծաղկուն շրջանում, երբ նա գտնվում էր իր կարիերայի գագաթնակետում և հենց նոր էր ստեղծել ընտանիք և զավակ ունեցել, նրան հանդիպել է ահավոր հիվանդություն՝ արյան լեյկիմիա:
Այժմ նա Գերմանիայում ստանում է քիմիոթերապիա, սակայն սա գործընթացի սկիզբն է: Սպասվում է բուժման մի քանի նոր կուրս, և ամենացավալին՝ ողնուղեղի փոխպատվաստում: Այս ամենի համար անհրաժեշտ է շուրջ 200,000 եվրո: Եթե ամեն մեկս ցանկանա գոնե մի փոքր օգնել, մի գուցե այս գումարը հավաքվի: Ընկերները դիմում են հեռուստատեսության աստղերին՝«օգնեք Վարդանին, հաղորդումեր կազմակերպեք, որպեսզի բոլորը իմանան և օգնեն նրան»: Հաշվեհամարները շուտով կհրապարակվեն: Օգնել ցանկացողները կարող են 094 300 577 հեռախոսահամարով կապվել Վարդանի քրոջ` Աննայի հետ:
Նշենք, որ Վարդանը այն եզակիներից էր, ում հաջողվել է աշխատել Մոսֆիլմում: Հայկական մեդիա դաշտում գրեթե բոլորը գիտեն նրան: