Դպրոցի զինղեկի պաշտոնը փաստորեն վաճառվում էր. «Փաստինֆո»
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստալու հատկանիշներով հարուցված քրեական գործը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, «մի խումբ անձանց» թվում են՝ Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն, 47-ամյա Գ.Խաչատրյանը, Արագածոտնի մարզի Օշական գյուղի 52-ամյա բնակիչ Պ.Համբարձումյանը:
Մեր տեղեկություններով` դպրոցի տնօրենը, Օշականի գյուղի վերոհիշյալ բնակչի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 36-ամյա Ա. Ասլանյանին հիշյալ դպրոցում որպես զինղեկ նշանակելուն նպաստելու համար վերջինիս եղբորից պահանջել է 605.865 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, սակայն ստացել են 403.910 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք: