Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է դպրոցի տնօրենի տեղակալ. news.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են  դպրոցից:

Տնօրենի խոսքով՝ Զարզանդ Նիկողոսյանը երկու կարմիր դիպլոմ ունի, մանկավարժ-մարզիչ է:

«Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, իր մարդկային եւ մասնագիտական կարողությունների համար էլ անձամբ ես հրավիրել եմ դպրոցում աշխատելու: Բացի դրանից՝ նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում, երեխաները, ծնողները»,- ասել է դպրոցի տնօրենը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս