Բաժիններ՝

Զարզանդ Նիկողոսյանն աշխատում է նվիրումից ելնելով, կես դրույքով, աշխատավարձն էլ չի հետաքրքրում. դպրոցի տնօրեն. Yerkir.am

Ինչպես տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակավել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն:

Դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Զարզանդ Նիկողոսյանն այդ պաշտոնը ստանձնել է կես դրույքով:

«Մեզ մոտ թափուր էր դպրոցի փոխտնօրենի պաշտոնը: Նախկին փոխտնօրենն անցել է կենսաթոշակի և տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր էր, ես անձամբ եմ հրավիրել Զարզանդ Նիկողոսյանին: Նա անձամբ իմ հրավերով անցած ուսումնական տարում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այնպես չէ, որ այլ տեղից նրան բերել ենք ու նշանակել դպրոցի տնօրենի տեղակալ: Զարզանդ Նիկողոսյանը աշակերտների, ծնողների, ուսուցիչների, ամբողջ կոլեկտիվի կողմից սիրված մարդ է: Նա մասնագիտացված է կրթական աջակցությունների գծով»,- ասել է Դավթյանը:

Ըստ տնօրենի, Նիկողոսյանն աշխատում է կես դրույքով, որովհետև համատեղում է այլ աշխատանքի հետ: «Առաջ էլ է կես դրույքով այս դպրոցում աշխատել»,-նկատեց նա: Դպրոցի տնօրենը, խոսելով Զարզանդ Նիկողոսյանի աշխատավարձի մասին, ասաց. «Աշխատավարձն ի՞նչ կապ ունի, երբ մարդն ուզում է նվիրվել դպրոցին, աշխատում է և իրեն չի էլ հետաքրքրում աշխատավարձը: Ինչի՞ Դուք չգիտեք մանկավարժի աշխատավարձն ինչքան է: Հավատացնում եմ Ձեզ, որ նվիրումից ելնելով է Զարզանդ Նիկողոսյանն աշխատում դպրոցում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս