Բաժիններ՝

Տավուշում վիրավորված 22-ամյա զինծառայողը ՌԴ-ից է, Հայաստան էր վերադարձել՝ ծառայության նպատակով. news.am

Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունից է, Հայաստան էր վերադարձել՝ ծառայության մեկնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Բյուրեղավանի քաղաքապետարանից:

«Գոռը մեր քաղաքից է, սակայն Ռուսաստանում էր ապրում: Ծնողներն էնտեղ են, այստեղ միայն հորեղբայրն է, որին արդեն դեպքի մասին տեղյակ ենք պահել»,- ասացին քաղաքապետարանից: Նշենք, որ Գոռ Գրիգորյանը գտնվում է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, կյանքին վտանգ չի սպառնում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս