
Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Մարտի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և Միցուբիշի մակնիշի ավտոմեքենաները , կան երկու տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են Օպել մակնիշի (վարորդ Խ. Մ.) 34 SR 993 պետհամարանիշի և Միցուբիշի մակնիշի (վարորդ Ց. Դ.) 34 MD 377 պետհամարանիշի ավտոմեքենաները: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են մեքենաների հոսանքազրկում և փակել Օպել մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն