Դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողի վերջին գրառումը
Փետրվարի 28-ին Ադրբեջանը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձն է կատարել ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ` 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: Այս մասին գրում է times.am-ը
Հայկ Բարոյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից է: Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որից հետո միայն պարզ կդառնա, թե Հայկը մարմնի որ հատվածում է վնասվածք ստացել: Նրա խոսքով` զինծառայողի հոգեհանգիստն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը:
Հայկն իր սոցիալական ցանցի էջում դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին մի գրառում էր կատարել.
«Պոստում կանգնած տխուր-տրտում, միայն մեկն է առաջնորդում, միայն մայրն է միշտ աղոթում, իր զինվորին անվերջ սպասում…»:
Լուսանկարը` Հայկի սոցցանցի էջից: