Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել
Այսօր ՀՀ նախագահը որոշում է կայացրել Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ:
Որոշմամբ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ. Արտակ ՇԱԲՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով»:
ՀՀ Նախագահի աշխատակազմ