15 հոգով կրակ են բացել «Վիլիս»-ի ուղղությամբ. մանրամասներ փետրվարի 28-ի դիվերսիայի մասին. Yerkir.am
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր` այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու:
Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին` Հայկ Բարոյանը: Հակառակորդի` մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ` բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի:
Տեղեկությունների համաձայն` հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա` Աղեկյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` 20-ամյա Հայկ Բարոյանը ծնունդով Լոռու մարզի Սարչապետ գյուղից էր, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել և բնակվում էին Տաշիրում: Հայկը դպրոց է հաճախել Սարչապետում, սակայն տեղափոխվելուց հետո ուսումը կիսատ է թողել և ընդունվել Տաշիրի ավտովարորդական դպրոց:
Մանրամասները` yerkir.am կայքում: