Բաժիններ՝

Երվանդ Ենգիբարյանի մորն ազատել են 35 տարվա աշխատանքից հարցազրույցի պատճառով. news.am

Ուղիղ 1 տարի 4 ամիս առաջ ողբերգական վթարի արդյունքում մահացած հայտնի դերասան Երվանդ Ենգիբարյանի մորը՝ ռեժիսորի օգնական Լիանա Պողոսյանին աշխատանքից ազատել են: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ավելի քան 35 տարի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ռեժիսորի օգնական, իսկ ավելի վաղ Ղափլանյանին անվան թատրոնում դերասան աշխատած Լիանա Պողոսյանին աշխատանքից ազատել են «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդմանը տված հարցազրույցի պատճառով: Երվանդ Ենգիբարյանի մայրը, խոսելով որդու երազանքի մասին, ասել էր, որ նա երազում էր վաստակավոր դերասանի կոչմանն արժանանալու մասին: Հաղորդմանը եթեր գնալու հաջորդ օրը նրան ազատել են աշխատանքից:

Կայքի տեղեկությունները փորձեցինք ճշտել Լիանա Պողոսյանից: Երվանդ Ենգիբարյանի մայրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ մեկ շաբաթ է՝ չի աշխատում, բայց աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

«Ես ինքս եմ գրել դիմում, նույնիսկ չգիտեմ՝ ընդունել են այն, թե ոչ: Ես շատ շնորհակալ եմ թատրոնի տնօրինությանը ինձ եւ իմ տղայի համար արածի համար, որեւէ վատ բան չեմ կարող ասել նրանց մասին, իրենք չեն ազատել, ես իմ կամքով եմ հեռացել աշխատանքից»,-ասաց Լիանա Պողոսյանը: Նա նշեց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել այս հարցի շուրջ, միայն հաստատեց, որ իր աշխատանքից ազատվելու դիմում գրելու պատճառը եղել է «Սուր անկյուն» հաղորդմանը տված հարցազրույցը:

«Ինձ հարցրել են՝ ինչ էր երազում քո տղան, ես ասել եմ՝ ամեն ինչ ուներ իմ տղան, նա միայն երազում էր վաստակավոր դերասանի կոչում ստանար, եթե իմ տղան այսօրվա օրով ավելի քիչ խաղացանկ է ունեցել եւ ավելի վատ դերասան է եղել նրանցից, ովքեր ունեն վաստակավորի կոչում, այդ դեպքում թող ասեն, որ ես սխալ եմ կամ իր հանդիսատեսին հարցնեն: Ես ինքս չհասկացա, թե ինչ կատարվեց, կարծես լույս էր, արեւ էր ու միանգամից մարեց, ատոմային ռումբի պես մի բան: Ես միայն ասում էի՝ ինչ եք ուզում ինձանից»,-ասաց Լիանա Պողոսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս