Երևանում կանչով դեպքի վայր մեկնելուց վթարի են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները. shamshyan.com
Այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Նիկոլայ Փասրադանովի վարած Opel Astra մակնիշի 33 DS 774 համարանիշի և 58-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած Fort Transit մակնիշի 037 UL 64 համարանիշի անվտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ford Transit-ի ուղևոր Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Գյուլամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ford Transit-ի վարորդն ու ուղևորը աշխատում են «Շտապօգնություն» ՓԲԸ-ում. Է. Գյուլամիրյանը որպես բուժաշխատող է, և նրանք կանչով մեկնում էին վթարի վայր:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: