Արդյոք Գ. Կոստանյանն իր ներդրումը տեսնո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանի որդուն պաշտոնի նշանակելու հարցում

«Իմ անձնական և իմ ղեկավարած կառույցի ներդրումը բացառապես հանցագործություն բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մեջ եմ տեսնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իր անձնական և իր ղեկավարած կառույցի ներդրումը տեսնո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանի որդուն պաշտոնի նշանակելու հարցում:

Նա նշեց, որ քրեական գործը քննվում է փաստի կապակցությամբ. «Որպես մեղադրյալ ներգրավվում են այն անձանց, ում վերաբերյալ կան բավարար ապացույցներ և այն անձինք, որոնց վերաբերյալ չկան բավարար ապացույցներ, չեն ներգրավվում որևէ քրեական գործում որպես մեղադրյալներ կամ կասկածյալներ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031