Սամվել Դարբինյանին առնչվող քրեական գործն ընտրական գործընթացներով պայմանավորված չէ

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին առնչվող քրեական գործն ընտրական գործընթացներով պայմանավորված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Ես հասկանում եմ, որ կարող է այդպիսի տպավորություն լինել, որ գործի հարուցումը պայմանավորված է ընտրական գործընթացներ հետ: Բայց ես ձեզ հավատացնում եմ, որ ոչ: Ինչո՞ւ: Հանցագործության մասին ցանկացած հաղորդումով քրեական գործ հարուցելու կամ հարուցելը մերժելու մասին որոշում պետք է կայացվի 10 օրվա ընթացքում: Այդ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել էր 10 օր առաջ: Հետևաբար երեկ՝ 10-օրյա ժամկետը լրանալու պահին, պետք է որոշում կայացվեր: Քրեական գործի հարուցումը կամ պետք է մերժեին, կամ քրեական գործը պետք է հարուցվեր: Հետևաբար՝ դա ընտրական գործընթացի հետ կապել կարող է՝ հիպոթետիկ առֆումով հնարավոր է, բայց ֆորմալ տեսակետից հիմք չկա»,- ասաց նա: Նա նշեց նաև, որ հանցագործության մասին հաղորդում ունենալու դեպքում ընթացքը լուծելուց հետո որոշում կկայացվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031