Բաժիններ՝

Մայիսյան գյուղից կորած երկու աղջիկներին էլ գտել են. news.am

այիսյան գյուղում կորած երկու երիտասարդ աղջիկներին էլ հայտնաբերել են: Գյուղապետ Եսայի Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրանց երկուսին էլ հայտնաբերել են շաբաթ օրը:

Ապրիլի 6-ից տնից դուրս եկած Մ. Տ.-ին գտել են Վանաձորում՝ քեռու տանը, ասում են, թե նեղացել էր ընտանիքի անդամներից եւ գնացել էր քեռու տուն, քանի որ նրան շուտվանից չի տեսել: Գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ աղջիկը փախել էր ընկերոջ հետ, ծնողները դեմ են այդ երիտասարդի հետ նրա միությանը: Ինչ վերաբերում է երկրորդ երիտասարդ աղջկան, ապա նրան հայտնաբերել են Ատոմակայանի տարածքում, տնից հեռանալու պատճառներն այս դեպքում սոցիալական են: Ընտանիքը ապրում է ծայրահեղ վատ պայմաններում, աղջիկն էլ խնդիրներ ունի ընտանիքի անդամների հետ, նրա մոտ առողջական խնդիրներ էլ կան:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս