
Քանիե Ուեսթի անակնկալը հայ երկրպագուներին. Daily Mail-ի անդրադարձը

Daily Mail-ի ուշադրությունից չի վրիպել երեկ ուշ երեկոյան Երևանի Կարապի լճում ռեպեր Քանիե Ուեսթի տված անվճար համերգին: Ընդգծվում է, որ Քանիե Ուեսթը հայաստանյան շրջագայության մեջ է իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և վերջինիս քույր Քլոեի հետ միասին:
Պարբերականը նշել է, որ 37-ամյա ռեփերը համերգի ժամանակ ցատկել է ջուրը՝ հայտնվելով Կարապի լճի կենտրոնում, որով և անակնկալի է բերում իր համերգին հետևող բազմաթիվ երկրպագուներին, ինչպես նաև իր անվտանգությունն ապահովող ոստիկաններին:
21 անգամ «Գրեմի» մրցանակի արժանացած Ուեսթն ընդհանուր առմամբ կատարել է 6 երգ: Համերգը տևել է մի քանի րոպե՝ երկպագուներին պարգևելով անմոռանալի հիշողություններ: