կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Վարդգես Հ.-ն և հայտնել, որ ժամը 04.00-ին Տերյան փողոցում գտնվող գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:
«Մոր կողմից իմ ընտանիքի անդամները հինգն են եղել, որոցից երեքը Եղեռնի զոհ են դարձել: Մայրս մի քանի ամսական է եղել ու փրկվելով հայտնվել է ամերիկյան որբանոցում, հայրս նույնպես որբանոցի տղա է եղել… Ես անմիջապես մեր ընտանիքի անցած ճանապարհից գիտեմ այս ամբողջ պատմությունը…»:
Հազարավոր ջահեր ու մոմեր երեկ երեկոյան բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունքն ու հանգչեցին միլիոնավոր ծաղիկների կողքին. այս տարի էլ ավանդական երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը:
Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ:
Այսօր ազատաարտիկ Խաչիկ Ավետսյանն իր խոստմանը համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ շարունակում էր իր հացադուլը՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների: Հիշեցնենք, որ ազատամարտիկները խոստացել էին, որ ապրիլի 25-ից կմիանան Խաչիկ Ավետիսյանի հացադուլին, սակայն այսօր մեր այցելության ժամանակ Խաչիկ Ավետիսյանը միայնակ էր ՄԻՊ-առաջ:
Երախտագիտությունս բոլորին, որ գործուն օժանդակությամբ ու բարի խոսքով ոստիկանության կողքին եղան, իսկ չարախոսողներին արդեն իսկ պատասխանել ենք այս օրերի պրոֆեսիոնալ աշխատանքով, որ ողջ հանրության աչքի առաջ է:
«Թումոյում» սկսել է երաժշտական քննարկում, որի ընթացքում չորս հայ հայտնի արվեստագետ` Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանը, Սերժ Թանգյանը և Տիգրան Համասյանը խոսում են երաժշտության միջոցով հայ ինքնության հարցերի բացահայտման մասին:
Այս պահին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սկսվել է HIVE ճարտարագիտության առաջնորդների միջազգային համաժողովը, որին մասնակցում են ճարտարագիտության ոլորտի աշխարհի առաջատար մասնագետներ` սոցիալական հայտնի ցանցերից:
Թեեւ ապրիլքսանչորսյան արարողությունների կազմակերպիչներն ամեն ինչ արել էին ազգին ոչ թե միավորելու, այլ տարանջատելու համար: Այնպես անելու, որ շարքային մարդն անմասն մնա սգո արարողություններին անմիջական մասնակցություն ունենալուց: Եվ դրանց հետեւի էկրանից ու համակարգչից: Ի դեպ, անգամ լրագրողներն էին լրատվական կենտրոնի էկրանից հետեւում կատարվողին:
Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արեւմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, եւ որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին:
Երկու գործ ունեմ ձեռքիս տակ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված և մի բժշկուհու: Սրանք ավարտելուց հետո ապրելու եմ թոշակառուի կյանքով: Գոնե առ ժամանակ:
Ապրիլի 24-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկում քաղաքացի է ինքնասպանություն գործել` կախվելով պարանից:
Ես հավատում եմ, որ այն սարսափելի իրադարձությունները, որոնք Օսմանյան կայսրությունը կատարեց հայերի դեմ՝ ցեղասպանության հստակ օրինակ է»:
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ երթին Ադամ Շիֆֆի հետ մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը:
Այս օրերին ստուգատեսն անցավ փայլուն։ Աշխարհը ապրեց մեզանով։ Մեր հպարտ ու վեհ ուղերձն էր թեւածում աշխարհում, մեր սրբացած նահատակներն էին երկնքից մեզ հսկում, մեր զանգերն էին ոգեկոչման ղողանջներ արձակում, մենք նոր, բարձր որակով կյանք ապրելու հայտ ներկայացրեցինք:
Ընդհանուր իրավասության դատարանը քննում է սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող Արարատի մարզի բնակչուհու գործը:
Առաջին նախատատիկիս անունը Նարտուի Նարցիսյան էր, ով ինձ խնամել է մինչև ութ տարեկան, ուստի ես նրա հետ շատ երկար ժամանակ եմ անցկացրել: Նրա ողջ ընտանիքին ոչնչացրել են իր աչքերի առաջ. նրա ծնողներին, մեծ եղբայրներին և քույրերին գլխատել են: Կենդանի էին մնացել Նարտուին և նրա փոքր քույրը՝ Ալիսը, որի պատվին անվանակոչել են իմ փոքր քրոջը:
Րոպեներ առաջ ռուսական ТНТ հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շատ գրագետ ու ինֆորմատիվ հոլովակ ցուցադրեց։ 5 րոպե 30 վայրկյան տևողությամբ հոլովակը հասարակության լայն շերտերին մատչելի լեզվով պատմում է Հայոց ցեղասպանության մասին, հստակ մատնանշում դրա մեղավորներին ու դատապարտում այն։
BBC-ն, The Guardian-ը և արտասահմանյան մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ վերջին մի քանի օրերին, մասնավորապես` այսօր, մի քանի հրապարակումներով անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ապրիլի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Քարակերտ գյուղի բնակչուհի Էմմա Մ.-ն և հայտնել, որ գյուղի դաշտում ծեծել են իր տղային:
Շատ հաճելի է, որ «System Of A Down» խմբի տղաները պառակտումից հետո այս կարեւոր խնդրի շուրջ հավաքվեցին ու նման կարեւոր քայլ կատարեցին՝ աշխարհին հիշեցնելով Հայաստանի մասին:
Սանահին-Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածի 1-ին շենքը թաղամասի ամենահին կառույցներից է՝ Սարահարթում կառուցված առաջին շենքերից մեկը:
Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Ապրիլի 23-ին, ժամը 21.50-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վ. Սարգսյան և Սավոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ամուսիներ՝ 1983 թ. ծնված Ալիսա Ա.-ին և 1984 թ. ծնված Արսեն Ա-ն:
«24/04».«Վերածնունդ» խորագրով համերգը ուղիղ եթերում կարող եք հետեւել այստեղ:
Reuters գործակալությունը հատուկ ֆոտոշարք է հրապարակել՝ Հայոց ցեղասպանության թեմայով։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այսօր բազմամարդ էր: Հոահամալիրի մոտ մի խումբ երիտասարդներ իրենց պատրաստած անմոռուկներն էին տալիս ցանկացողներին: Հալաբյան փողոցի բավական մեծ հատվածում ծաղիկներ էին վաճառվում: Վարդերը վաճառվում էին 150 դրամով, կակաչները՝ 100-150 դրամով՝ կախված տեսակից, յասամանը՝ 200 դրամով, մեխակները՝ 150: Վաճառողներից մեկն էլ 5 նարգիզները 200 դրամով էր առաջարկում:
Ապրիլի 24-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է տուն: