Բաժիններ՝

Սևակ Մնացականյանը վաղն ազատության մեջ կլինի

Վաղը՝ մայիսի 5-ին, լրանում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Սևակ Մնացականյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետը: Վաղը նա կլինի ազատության մեջ:

Նշենք, որ Սևակ Մնացականյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր էր ճանաչվել խուլիգանության մեջ և դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2013թ. նոյեմբերի 5-ից նա գտնվում է անազատության մեջ։

Վերաքննիչ դատարանը մերժել էր այս գործով բոլոր ամբաստանյալների բողոքները՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը. ամբաստանյալներն այժմ բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031