Բաժիններ՝

Արտառոց դեպք քննչական փորձարարության ընթացքում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:

Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին:
Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և մեկ այլ տարա՝ 200 մլ բաց դեղնավուն նոսրացված լուծույթով:

Նա հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման և փախուստի դիմած Ղարիբին հյուրասիրելու համար:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ղարիբը 1975 թ. ծնված Ղարիբ Մ.-ն է:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930