Մարիա Մոնտեսորիի խորհուրդները ծնողներին
Ընդամենը 4 ուսուցիչներ կարողացան ամբողջությամբ փոփոխել 20-րդ դարի կրթական համակարգը: Այդ ուսուցիչներից մեկն իտալացի Մարիա Մոնտեսորին էր:
Մարիա Մոնտեսորին իր երկրում առաջին կինն էր, ով ստացավ դոկտորի կոչում: Իր ողջ կյանքը Մոնտեսորին անցկացրել է երեխաների հետ՝ մշակելով նրանց հետ աշխատելու յուրօրինակ ու տարբերվող մեթոդներ: Մոնտեսորին նաև թողել է նոթեր, որտեղ խորհուրդներ է տալիս ծնողներին: Այս խորհուրդները կօգնեն ներդաշնակ հարաբերություններ ստեղծել երեխաների հետ:
Եթե դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Ձեր երեխան կլինի ավելի զարգացած և նպատակասլաց:
1. Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է:
2. Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել:
3. Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել:
4. Եթե երեխայի մեջ սերմանում են ատելություն, նա սովորում է կռվել:
5. Եթե երեխայի հետ արդար լինեք, նա սովորում է արդարությանը:
6. Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ:
7. Եթե երեխան իրեն ապահով է զգում, նա սովորում է հավատալ:
8. Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում:
9. Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում:
10. Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար:
11. Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ:
12. Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում:
13. Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին:
14. Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին: Այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա:
15. Միշտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ:
16. Հարգեք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը:
17. Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ:
18. Երեխայի հետ շփվելիս եղեք որքան հնարավոր է դրական: Առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում:
Սիրարփի Աղաբաբյան