Բաժիններ՝

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում բեռնատարն արգելափակվել է

Հունվարի 15-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում բեռնատարն արգելափակվել է. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 26 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «DAF» մակնիշի 517 ՕS 61 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) բեռանատար ավտոմեքենան կատարել է տեղապտույտ և հարվածել արգելապատնեշին:

Հրշեջ-փրկարարների և «Արարատի ՃՇՇ»-ի աշխատակիցների համատեղ ուժերով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել բեռանատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031