ԼՂՀ-ում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդության իրավիճակը շարունակում է մնալ կայուն

ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է կանխարգելիչ և բուժական աշխատանքները, ինչի շնորհիվ այսօր հանրապետությունում պահպանվում է կայուն իրավիճակ:

Վերջին շաբաթվա ընթացքում ամբուլատոր, տնային և շտապ օգնության կանչերի թիվը չի աճել:

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական պարագաներով:
Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները այսօրվա դրությամբ դադարեցնելու անհրաժեշտություն չկա:

Նախարարության ենթակայության բժշկական հաստատություններում ՎՇՈՒՍՎ հիվանդությամբ ներկայումս ստացիոնար բուժում են ստանում 82 հիվանդներ, որոնցից 38 երեխա: Հիվանդներից 47-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ, այդ թվում 13-ը երեխաներ: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում մեկ հիվանդ, բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:

Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ հոսպիտալացվածները ստացիոնար բուժումը ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Առաջիկա ոչ աշխատանքային օրերին ևս բժշկական հաստատությունները կշարունակեն հերթապահությունները` ամբուլատոր հիվանդների բուժսպասարկման համար:

Նորից կոչ ենք անում քաղաքացիներին հետագա բարդություններից խուսափելու նպատակով հիվանդության առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հիգիենայի կանոնները:

 

Տեսանյութեր

Լրահոս