Քիչ առաջ ոստիկանությունը ցուցարարներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից: Նրանցից շատերին ոստիկանությունը տեղափոխեց ոստիկանական բաժանմունքներ:
Ոստիկանությունը քիչ առաջ անցամ գործողությունների: Նրանք փորձում են Բաղրամյան պողոտան ազատել ցուցարարներից:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների գործով ձերբակալված Արա Բադուաղյանին երեկ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Արա Բուդաղյանին կալանավորելու մասին, ինչը բավարարվել է:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին կոչ արեց դուրս գալ Բաղրամյան պողոտայից և կանգնել աջ կամ ձախ մայթեզրին և չխանգարել ոստիկանության օրինական գործողություններին:
Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ գործադրել: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանների մոտ նույնիսկ մահակներ չկան:
Բաղրամյան պողոտայում 168.am-ի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն ասել է, որ ոստիկանությունը պողոտայից աղբամանները տեղափոխել է դատարանի որոշման արդյունքում:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ եկավ Բաղրամյան պողոտա: 168.am-ի հետ զրույցում՝ նա ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան չբացվի: Խոսելով ոստիկանության հայտարարությունների մասին, թե իրենք բռնություն չեն գործադրելու ցուցարարների նկատմամբ, Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ նախկինում էլ են եղել նման հայտարարություններ, սակայն ջրցան մեքենաներով ցրեցին ցուցարարներին:
Ոստիկանությունը փորձում է կանխարգելիճ միջոցներ կիրառել, որովհետև այսօր արդեն բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ժամկետ տրված եղել է մինչև 21.00-ը, որ եթե բողոքի ակցիայի պահանջները չկատարվեն, աղբամանները առաջ են տարվելու:
Այս պահին կարմիր բերետավորները կանգնել են աղբամանների դիմաց, իսկ հետևի կողմից ոստիկանները հեռացնում են աղբամանները:
168.am-ը բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ զրուցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների ու դրանց նշանակության մասին:
168.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից տեղեկացնում է, որ այս պահին ակտիվիստները ոստիկաններից ժամանակ են խնդրում տեղափոխվելու համար, սակայն ոստիկանները ժամանակ չեն տալիս:
Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից:
Ուրեմն երեկ իմացա, որ համակուրսեցիներիցս մեկին ազատել են աշխատանքից, ով աշխատում էր ոստիկանական համակարգում՝ որպես մետրոյի անվտանգություն պահպանող:
Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հետո կարմիր բերետավորները պատ են կազմել բարիկադների մոտ:
«Կա «պսեվդոպառլամենտական հանրապետություն» հասկացությունը, որի դեպքում իրականում էլի դատարանները կախված են լինում իշխանությունից, երբ այդ պառլամենտական կոչված հանապետությունը լինում է մեկ կուսակցության կամ խունտայի իշխանություն: Ես համոզված եմ, որ եթե մենք անցնենք պառլամենական հանրապետության, կվարկաբեկվի պառլամենտական հանրապետության իմաստը»:
ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:
Նախօրեյին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ, որին ներկա էին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները:
Թուրքիայի հարավարևմտյան Մանիսա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են:
Անդրեյ Մակարևիչը «Նորությունների ռուսական ծառայությանը տված հարցազրույցում» մեկնաբանել է սեփական մահվան մասին լուրերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Հարությունյանը:
Երկու վիրավոր զինծառայողների վիճակն էլ, բարեբախտաբար, նորմալ է, ճիշտ է, կոտրվածքներ ունեն, բայց կայուն է վիճակը:
Երևանում հուլիսի 3-ին ժամը 23:00-ի սահմաններում Ամիրյան փողոցի թիվ 4/7 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 33-ամյա Վարդան Շահբազյանը իր վարած Kawasaki մակնիշի MM 777 համարանիշի երկանիվ մոտոցիկլետով կողաշրջվել է:
Հուլիսի 6-ին, ժամը 01.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկում ջերմաչափ է կոտրվել, որի սնդիկի գնդիկները գլորվել են շրիշակի տակ, ինչն անհնարին է ինքնուրույն դուրս բերել (բնակարանում նորածին երեխա կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Պռոշյան փողոցի դիահերձարանի մոտ փորձում է իրեն վնասել և խնդրում է ոչ-ոքի չմեղադրել:
Հուլիսի 5-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հուլիսի 6-9-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Հուլիսի 6-8-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիայի փողոցի 98-136 զույգ համարների, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Շահումյան 4-րդ փողոցի` իր նրբանցքներով, Ջիվանու փողոցի` իր նրբանցքներով, «Ռազմական Ոստիկանության» թիվ 20440 զորամասի ջրամատակարարում
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում ենք, որ նշված ժամկետում տուգանքի սկզբնական գումարը չվճարելու դեպքում ունենալու են տուգանքի գումարի ավելացված չափի և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականություն:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Բաղրամյան պողոտայում ընթանում է հեղինակային երգիչ Էդուարդ Զորիկյանի համերգը: