Մոսկվայում հուլիսի 6-ին արտառոց դեպք է գրանցվել: Ազգությամբ հայ Բագրատ Այվազյանը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկի իր վարձակալած բնակարանի պատուհանից տանտիրուհու 16-ամյա աղջկան պատուհանից գցելու մեջ: Տղամարդը կտրականապես հերքում է իր մեղքը, հայտնում է LifeNews-ը: Նրա խոսքով՝ դպրոցահասակ աղջիկը սեփական ցանկությամբ է իրեն գցել պատուհանից:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ)տեղի ունեցած նիստի ժամանկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) տնօրեն Եվգենի Բիբինը առաջարկեց օրակարգի երկրորդ և երրորդ հարցրեը քննարկել միասին, քանի որ դրանք երկրուսն էլ վերաբեվում են ՀԷՑ-ի կորուստների հաշվարկմանը:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ ներկայացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագիրը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը որդու սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի մոր՝ իրեն ուղղված նամակն ուշացած ու զուր է համարում:
Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտենսիվության աճ դեպի հանգստյան գոտիներ՝ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ և Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:
Բա ըտենց բան կարելի՞ էր անել, որ մանավանդ իրան, իրա ընտանիքին էդքան լավություններ ա արել, չի կարելի, չէ:
Հուլիսի 8-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի 38-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Ըստ որոշ տեղեկությունների, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և հայտնվել է սնանկության եզրին: Խոսվում է, որ նա մի քանի միլիոն դոլարի վարկային պարտավորություններ ունի հայաստանյան բանկերից մեկին, որը չի կարողանում վճարել:
Առաջիկա մեկ ամսվում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:
Հուլիսի 8-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 75ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կալանավորի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գաղթի ժամանակ ցերեկները թաքնվում էին քարանձավներում և այլ թաքստոցներում՝ երեխաներին ամուր կրծքերին սեղմած, որպեսզի երեխաների լացի ձայնից թուրքերը չիմանային իրենց տեղը: Հիմնականում տեղաշարժվում էին մութն ընկնելուն պես, քանի որ իրենց հայտնի էր, որ գիշերը թուրքերը վախից դուրս չէին գալիս:
Ստեփանակերտի հանրապետական ծննդատան կառուցման շինարարությունը ընթացքի մեջ է:
Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան բակում վիճաբանել է իր ամուսնու տատի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նախկինում դատվածները նկուղում թմրամիջոց էին պատրաստում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով ձերբակալված Արա Բուդաղյանին հուլիսի 5-ին մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):
Ժամը 21:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում գործող «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրի ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող շինությունում և դրան կից վագոն- տնակում:
Մեքենաները ապակիները ջարդել և սրահներից գողություններ էր կատարել:
Բաքվում 21-ամյա երիտասարդը սպանել է սեփական մորը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Նիզամինսկի շրջանային դատախազությանը:
Ախթալա քաղաքի Շահումյան 14 շենքը բնակության համար վտանգավոր է դարձել: Բանն այն է, որ ոչ տիպային այս շենքը պահող երկաթբետոնե սյուները ժամանակի ընթացքում քայքայվել են ու այլևս հուսալի չեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա Արման Մելիքյանի սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հերթական ստուգայցը. 21 վարորդ՝ անսթափ, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նոր Արեշում կատարված սպանությունը բացահայտվեց:
Զորակոչիկը դիմել է Օմբուդսմենին և հայտնել, որ Անձնագրերի և վիզաների համապատասխան վարչությունում մերժել են իրեն տրամադրել անձնագիր` պատճառաբանելով, որ կտրամադրեն փաստաթուղթը միայն զինվորական կցագրման վկայականի առկայության դեպքում: Զորակոչիկը դիմել է տարածքային զինկոմիսարիատի համապատասխան բաժին, որտեղ չեն տրամադրել տվյալ փաստաթուղթը:
Ուշադրություն. գեղեցկության սրահներից գողություններ կատարողը ներկայացվում է ճանաչման:
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: