
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում
Հուլիսի 6-9-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Հուլիսի 6-8-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.80C (1975թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.30C (1993թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.10C:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն