Բաժիններ՝

Մանրամասներ՝ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին տեղ ունեցած ողբերգական ավտովթարից. news.am

NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Բերձոր-Ստենափակերտ ճանապարհին զինծառայողների մեքենայի վթարի ենթարկվելու դեպքի մասին:

Կայքին հայտնի է  դարձել, որ մեքենան 100 մետր գլորվել է ձորը, իսկ ուղեւոր զինծառայողները ծառայում են ԼՂՀ Զինված ուժերում: Դեպքի առթիվ քննությունը իրականացնում է Ղարաբաղի ոստիկանությունը:

Կայքի  տեղեկություններով՝ վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Սասուն Զիրոյանն Արարատի մարզի Վեդի քաղաքից է, զինված ուժերում է 2006թվականից: Վթարի հետեւանքով զոհված մյուս զինծառայողը՝ 28-ամյա Մարատ Թադեւոսյանը Երեւանից է, նա զինված ուժերում է 2005 թվականից:

Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողներին, ապա 23-ամյա Ալիկ Պետրոսյանն Առինջից է, նա ԶՈՒ-ում է 2012 թվականից, իսկ 21-ամյա Սարգիս Գեւորգյանն Արարատի մարզի Ջրահովիտ գյուղից է, ԶՈւ-ում է 2012 թվականից:

Արարատի մարզի Ջրահովիտի գյուղապետ Համլետ Ղազարյանը կայքի  հետ զրույցում ասել է, որ իր համագյուղացի զինծառայող Սարգիս Գեւորգյանի ծնողները մեկնել են ԼՂՀ:

Երկու վիրավոր զինծառայողների վիճակն էլ, բարեբախտաբար, նորմալ է, ճիշտ է, կոտրվածքներ ունեն, բայց կայուն է վիճակը: Իրենց համագյուղացի Սարգիսը տան միջնեկն է, փոքր եղբայրը առաջիկա օրերին պետք է մեկնի ծառայության, ավագն արդեն ծառայել է, ինքն էլ զինվորական է, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս