Բաժիններ՝

«Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 5-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:

Ժամը 23.40-ից մեկ մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացնում է հերթապահություն:

Դեպքի վայրում է գտնվել ՏԿԱԻՆ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031