Բաժիններ՝

Թող ինքը ուշքի գա, Վաչեի համար մոմ վառի. սպանված կուրսանտի հայրը հակադարձում է մեղադրյալի մորը. news.am

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը որդու սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի մոր՝ իրեն ուղղված նամակն ուշացած ու զուր է համարում: NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ, իր կարծիքով, Վաչեի մորը պարզապես համոզել են, թե իր որդին անմեղ է:

«Փաստաբանը ոնց ասում է, ինքը տենց գրում է նամակը: Նամակը կարդալուց հետո գիշերը չեմ քնել: Թող ինքը ուշքի գա, նստի, մտածի՝ փաստաբանը ինչքանով է իրեն ճիշտ բաներ ասում: Հասկանում եմ`մայր է, ծնող է, ամեն ինչ էլ պիտի ասի, անի։ Բայց տենց չի, որ կանգնես, գոռաս, կուրծք ծեծես։ Ասում է`ամեն կիրակի մոմ է վառում Հայկազի համար։ Թող ինքը ուշքի գա, Վաչեի համար մոմ վառի, մենք Հայկազի համար ամեն կիրակի էլ վառում ենք»,- ասել է Արկադի Բարսեղյանը։

Արկադի Բարսեղյանի խոսքով` եթե Վաչեի մայրը վստահ է, որ իր որդին անմեղ է, նամակով կդիմեր ոչ թե դեպքից հինգ ամիս հետո, այլ այն ժամանակ, երբ որդուն նոր էր մեղադրանք առաջադրվել։ Նա Վաչեի մորը հորդորում է` տալ այն մարդկանց անունները, որոնք, ըստ նրա, կատարել են սպանությունը։

«Եթե գիտի՝ ովքեր են արել, թող ասի, ոչ թե նամակով դիմի: Թող գնա խոսացնի, թե ով ա աեղել, նույնը բերդում ա՝ լավ տղա են խաղում: Թող որդուն հարցնի, թե ովքեր են եղել։ Իր որդի միգուցե իր համար անմեղ է, բայց հո այդպես չի՞։ Հիտլերն էլ է իր մոր համար է լավը եղել»,– ասել է Արկադի Բարսեղյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս