Բաժիններ՝

Կինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ամուսնու տատիկին

Դատարան է ուղարկվել Երևանի երիտասարդ բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան բակում վիճաբանել է իր ամուսնու տատի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նախկինում չդատված կնոջը մեղադրանք է առաջադրվել դիտավորթւամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաս): Նշված արարքի համար որպես պատիժ սահմանվում է պատիժ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս