Մոսկվայում հայ տղամարդը կասկածվում է տանտիրուհու 16-ամյա աղջկան պատուհանից նետելու մեջ

Մոսկվայում հուլիսի 6-ին արտառոց դեպք է գրանցվել: Ազգությամբ հայ Բագրատ Այվազյանը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկի իր վարձակալած բնակարանի պատուհանից տանտիրուհու 16-ամյա աղջկան պատուհանից գցելու մեջ: Տղամարդը կտրականապես հերքում է իր մեղքը, հայտնում է LifeNews-ը: Նրա խոսքով՝ դպրոցահասակ աղջիկը սեփական ցանկությամբ է իրեն գցել պատուհանից:

Աղջիկը ծանր կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ներկայում աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները, սակայն, դեռ չեն համարձակվում երկարաժամկետ կանխատեսումներ անել աղջկա առողջական վիճակի վերաբերյալ: Նա հրաշքով է ողջ մնացել: Շանը, որը երևի թե փորձել է պաշտպանել իր տիրուհուն, տարել են անասնաբույժների մոտ:

Հարկ է նշել, որ քննարկվում է այդ սարսափելի պատմության մի քանի տարբերակ: Այս պատմության գլխավոր Բագրատ Այվազյանն է: Իրավապահները բնակարանից հայտնաբերել են աղջկա օրագրերը: Նրանք չեն բացառում, որ տղամարդը կարող էր հաշվեհարդար տեսնել աղջկա հետ նրա օրագրային գրառումների պատճառով, որտեղ նկարագրված էին աղջկա սիրային կապերն այլ տղամարդկանց հետ:

Հարևանները պատմում են, որ դեպքի նախօրեին բնակարանատերերը դրսում ալկոհոլ են օգտագործել, հետո աղմկոտ երեկույթների սիրահարները տուն են գնացել: Հարևանների խոսքով՝ իրենք նման սցենարի հաճախ են ականատես լինում:
Նշվում է, որ հարևանները գիտեին 38-ամյա տղամարդու ու 16-ամյա աղջկա սիրային հարաբերությունների մասին՝ նրանց հաճախ էին գրկախառնված տեսնում: Նրանց խոսքով՝ մայրը փորձել է տանից հանել կենվորին, սակայն աղջիկը սպառնացել է ինքնասպան լինել, եթե տղամարդուն վտարի տանից:

Նախօրեին РЕН ТВ-ի տրամադրության տակ է հայտնվել աղջկա՝ պատուհանից ցած նետվելու սարսափելի կադրերը:

Տեսանյութեր

Լրահոս