Կարար մի քանի հոգու գլուխ ջարդվեր՝ մի քանի ապակի ջարդվեց. Սյունիքի մարզպետի թիկնապահը իր կազմակերպած ինքնադատաստանի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է. «Սյունիքում վենդետայի ալիք է բարձրացել: Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, կոտրվել են խանութի ապակիներն ու դռները: Հարձակումը կազմակերպել է Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի թիկնապահ հայտնի Զարզանդ Նիկողոսյանը, ով պարբերաբար հայտնվում է իրավապահների տեսադաշտում, բայց հմտորեն ամեն անգամ խուսափում է պատժից:

– Բա ըտենց բան կարելի՞ էր անել, որ մանավանդ իրան, իրա ընտանիքին էդքան լավություններ ա արել, չի կարելի, չէ:

– Բայց նրա մեղքը դեռ ապացուցված չէ:

– Դե, ժամանակի խնդիր ա:

– Հիմա Դուք հաշվեհարդար եք տեսնում, օրենքից վե՞ր եք Ձեզ դասում:

– Բա կարելի՞ էր նման բան անել:

– Իսկ ինչո՞ւ պետք է Գարեն Աթաջանյանը ցանկանար սպանել Խաչատրյանին, Եթե, Ձեր ասելով՝ այդքան լավություն է արել:

– Ես չգիտեմ, չեմ կարող ասել: Հետաքննությունը կպարզի:

– Իսկ ի՞նչ կասեք Արա Բուդաղյանի մասին, նա ի՞նչ կապ ունի:

– Եթե ընդեղ են, ուրեմն կապ ունեն, բա ինչի Ձեզ չեն տանում ԱԱԾ, եթե մասնակից չլինի, ընդեղ նստած չի լինի:

– Բա սկզբում էլ ոմանք ասում էին, որ հենց Սուրիկ Խաչատրյանն է իր դեմ մահափորձ կազմակերպել:

– Էէէ, մի ապուշ մի բան է ասել, երկու կիսախելագար էլ ընգել են դրա հետեւից: Հենա՝ կամաց-կամաց պարզվում է սաղ:

– Ճնշումներ չե՞ն գործադրվել իր վրա, հիմա Ձեր արարքը ճնշում չէ՞։

– Ազիզ ջան, էդ բանը, իմ արածը ցանկացած ղափանցի կարար աներ, որտև ինչ որ էդ Գարին ա արել, ինքն իրա արածով ղափանցու անունի վրա մեծ բիծ ա թողել: Էսօր ղափանցիք ուղղակի ամաչում են, որ էդ գործին առնչվող մարդը ղափանցի ա:

– Իսկ հետաքրքիր է՝ բավարարվելու եք միայն խանութների ապակիներ կոտրելով, թե՞ այլ միջոցներ էլ եք ձեռնարկելու:

– Դե, կարար մի քանի հոգու գլուխ ջարդվեր՝ մի քանի ապակի ջարդվեց, բավարարվել եմ դրանով:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս